Ռազմական18:04, 30 Մայիս 2022
Շվեդիան կարող է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը

Շվեդական «Expressen» թերթը գրում է, որ Շվեդիայի կառավարությունը ցանկանում է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը (էմբարգո), որը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ դեռևս 2019 թվականից։
«Expressen»-ի հետ զրույցում Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) զենքի արտահանման վերահսկման գրասենյակի ղեկավար Կարլ Էվերթսոնը հայտնել է, որ Շվեդիայի պաշտպանական արդյունաբերությունը վերանայում է պահանջները անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Նաև նշել է, որ ներկայումս անվտանգային միջավայրի վրա մեծապես ազդող իրադարձություններ են տեղի ունենում։
Ըստ այդմ՝ Շվեդիան Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման ուղղությամբ արդեն դրական ազդակներ է տալիս՝ հույս ունենալով, որ Թուրքիան էլ պատասխան դրական ազդակներ կտա Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակացությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |