• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:51, 31 Մայիս 2022

Էրդողանի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Էրդողանի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի, միջազգային պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի վերաբերյալ հարցեր:

Քալընը խոսել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի կյանքի կոչմամբ տարածաշրջանային խնդիրների, տնտեսական, էներգետիկ ու ռազմաարդյունաբերական ոլորտներում կողմերի համագործակցության ընդլայնման ակնկալիքների մասին:  

Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ քննարվել է դրա երկարաձգման դեպքում պարենային ու էներգետիկ անվտանգության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վրա թողնելիք բացասական ազդեցության հնարավորությունը: Խոսվել է ուկրաինացի փախստականների խնդրի մասին:

Քալընը պնդել է, որ որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է յուրացնեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում դաշինքի որդեգրած արժեքները: Այս համատեքստում նա շեշտվել է, որ «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների հարցում Շվեդիան ու Ֆինլանդիան կոնկրետ քայլեր անեն»:

Կողմերը խոսել են նաև Սիրիայում առկա իրավիճակի մասին: Թուրքական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) և դրա ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (YPG) ահաբեկչական են և իրենց համար սպառնալիք են ներկայացնում: 

«Ուշադրություն է հրավիրվել (Քալընի կողմից) այն հանգամանքի վրա, որ PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության և Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աղբյուր`    tccb.gov.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}