Տնտեսական13:16, 31 Մայիս 2022
Թուրքական AnadoluJet-ը մեկնարկել է Անկարա-Բրյուսել չվերթները

Թուրքիայի ազգային փոխադրող «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «AnadoluJet» ավիաընկերությունն իրականացրել է Անկարա-Բրյուսել առաջին թռիչքը։
Ավիաընկերությունը ողջ ամառ այս ուղղությամբ չվերթներ կիրականացնի շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ։
Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիները» հունիսից սկսած Ստամբուլից տարբեր ուղղություններով 35 կանոնավոր չվերթ կիրականացնի։ Բացի այդ, նշյալ ընկերությունն ամենօրյա գրաֆիկով չվերթներ կկատարի նաև Բրյուսել-Անթալիա ուղղությամբ։
«Այսպիսով ավելացել են տրանսպորտային հնարավորությունները Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի և Եվրամիության մայրաքաղաք համարվող Բրյուսելի միջև»,- գրում է թուրքական աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |