• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:10, 31 Մայիս 2022

Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն

Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգային մի շարք  հարցերի, ինչպիսիք են՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը, Հունաստանի հետ առկա լարվածությունը:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 8-ին նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այցի մասին տեղյակ են պահել ուկրաինական կողմին՝ հայտնելով, որ չեն ցանկանում տպավորություն ստեղծվի, որ Թուրքիան կողմերից միայն մեկի հետ է բանակցում:

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ հանդիպման օրակարգում է լինելու Սև ծովում անվտանգության միջանցքի ստեղծման հարցը, որը կներառի նաև ցորենի խնդիրը:

«Մեր պաշտպանության նախարարությունը և զինվորականները, համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կնստեն և տեխնիկական տեսանկյունից կքննարկեն, թե այս  անվտանգ միջանցքի ստեղծման, նավերի մուտք ու ելքի համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}