Քաղաքական16:21, 01 Հունիս 2022
Էրդողանը վերահաստատեց, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական գործողությանը:
«Մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշման իրագործման նոր փուլ ենք թևակոխում: Թել Ռըֆաթն ու Մանբիչը մաքրելու ենք ահաբեկիչներից (նկատի ունի քրդական ուժերին՝ խմբ.), իսկ հետո փուլ առ փուլ նույնն անելու ենք այլ տարածքներում: Տեսնենք, թե ով է աջակցելու, ով է խոչընդոտելու»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանն այդ թեմայի վերաբերյալ ասել էր․
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |