• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:25, 02 Հունիս 2022

Թուրքիա-Հունաստան լարվածությունը շարունակում է աճել․ Աթենքը հակադարձել է Էրդողանին

Թուրքիա-Հունաստան լարվածությունը շարունակում է աճել․ Աթենքը հակադարձել է Էրդողանին

Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ակնարկել է Թուրքիային  F-16 կործանիչներ վաճառելու տարածաշրջանային ռիսկերի մասին։

Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում  հայտարարել է, որ չեղարկել են Հունաստանի հետ բարձր մակադարկի ռազմավարական խորհրդի պայմանագիրը։

«Հունաստանը չի համակերպվելու։ Այս երկրի հետ այլևս երկկողմ հանդիպում չենք անցկացնելու։ Մենք չեղարկեցինք մեր բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի պայմանագիրը»,-նշել էր Թայիփ Էրդողանը։

Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Հունաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոանոն հիշեցրել է ՄԱԿ-ին Աթենքի ուղարկած նամակի մասին և շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների մասին Թուրքիայի հայտարարություններն անհիմն են։

Պապաիոանոն նշել է, որ Աթենքի արտաքին քաղաքականությունը հենվում է որոշակի արժեքների, սկզբունքների և միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Վերջինս ընդգծել է, որ չեն մտնելու անձնական քննարկումների դաշտ։

Լարվածության այս պայմաններում Հունաստանի վարչապետը որոշել է այցելել Էգեյան ծովի Ասթիփալայա, Փսերիմոս և Կոս կղզիներ։ Թուրքական մամուլում Միցոտակիսի այդ որոշումը բնորոշվել է որպես պրովոկացիա։
 

Աղբյուր`    Haberler.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}