• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:54, 02 Հունիս 2022

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի Հանրապետության միջազգային անվանումը փոխելու Անկարայի դիմումը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի Հանրապետության միջազգային անվանումը փոխելու Անկարայի դիմումը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի դիմումը, որով Անկարան խնդրել է փոխել հանրապետության միջազգային անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում: 

Այսուհետ «Republic of Turkey»-ի (Թուրքիայի Հանրապետություն) փոխարեն միջազգային փաստաթղթերում կգործածվի  «Republic of Türkiye» տարբերակը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումը ՄԱԿ մուտքագրվելուց անմիջապես հետո։Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye:  Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Twitter-ում արած գրառմաման մեջ նշել է, որ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի բրենդի վարկանիշի բարձրացմանը։

Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել դեռևս ամիսներ առաջ, ավելի վաղ էլ թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» տարբերանշանը փոխարինվել էր «Made in Türkiye»-ով: 

Աղբյուր`    TRThaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}