Քաղաքական15:24, 06 Հունիս 2022
Թուրքիայում հարցվածների 48.5%-ի կարծիքով Էրդողանը չի ընտրվի առաջիկա ընտրություններում
Թուրքիայում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են ակտիվ հարցումներ անցկացնել բնակչության շրջանում:
Հերթական սոցհարցումն անցկացրել է թուրքական MetroPOLL կազմակերպությունը, որն այս անգամ հարցվածներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով արդյոք առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանը կվերընտրվի, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին:
Հարցվածների 45.8%-ի կարծիքով Էրդողանը կվերընտրվի նախագահի պաշտոնում: Վերջինիս վերընտրման չհավատացողները, սակայն, ավելի շատ են են եղել՝ 48.5%:
Բացի դրանից մի շարք այլ սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումներով էլ Էրդողանի վարկանիշը ավելի ցածր է, քան որոշ ընդդիմադիր գործիչների, ինչպես օրինակ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշը:
Հարցումների ընթացքում վերջիններս վարկանիշով բազմիցս գերազանցել են Էրդողանին, ինչը նշանակում է, որ առաջադրվելու դեպքում նրանք կարող են Էրդողանի համար շատ լուրջ մրցակիցներ լինել` հաղթանակի իրական շանսերով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |