Քաղաքական17:38, 06 Հունիս 2022
Միայն մայիսին Թուրքիայում 11 լրագրող է ձերբակալվել
Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը:
Զեկույցում արձանագրված են հետևյալ փաստերը.
մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 լրագրող, սպառնալիք է ստացել 10 լրագրող, արգելք է դրվել 11 լրագրողի նյութերի վրա, կալանավայրում խախտվել են 1 լրագրողի իրավունքները, 4 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 5 լրագրողի դատավարություն է սկսվել, 4 լրագրղի վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |