Ռազմական12:31, 07 Հունիս 2022
Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել

Թուրքիայի «Պահպանողական վերելք» կուսակցության նախագահ, գործարար Ահմեթ Յըլմազն առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական պայմանագիր կնքել և դաշինք կազմել: Յըլմազը, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, հայտարարել է, որ «Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ստիպված են շատ սերտ ռազմա-պաշտպանական պայմանագիր կնքել:
«Թուրքիան չպետք է ուշանա նոր աշխարհակարգի ձևավորման հետ միասին իր շուրջն առանցք ստեղծելու հարցում»,- ասել է թուրք գործիչն ու ավելացրել, որ դրան հետագայում պետք է միանան մյուս թյուրքական պետությունները:
Ըստ Յըլմազի՝ Իսրայելի հետ պայմանագրում պիտի դրույթ ներառվի այն մասին, որ մեկնումեկի վրա հարձակումը դիտվի նաև հարձակում դաշնակից պետության վրա
Նա խոսել է նաև հայկական ու հունական տարածաշրջանների մասին, որոնք, ըստ նրա, ձգտում են առաջընթաց ունենալ, ինչին աջակցում են Արևմուտքն ու ԱՄՆ-ն:
Նշենք, որ հաջողակ գործարար հանդիսացող Ահմեթ Յըլմազի «Yılmazlar Holding»-ը մեծամասշտաբ գործունեություն է ծավալում Իսրայելում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |