Տնտեսական18:13, 10 Հունիս 2022
Ըստ բրիտանացի տնտեսագետի՝ Թուրքիայի տնտեսական վիճակը նմանվելու է Լիբանանի տնտեսության սարսափելի ճգնաժամին

Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել:
Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիվ:
Թուրքիայում նույնպես այժմ հնարավոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը:
Աշը, անդրադառնալով այս իրավիճակում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության՝ իրավիճակը մեղմելուն ուղղված միջոցառումներին, ասել է. «Ամեն հաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն ավելի է նմանվում Լիբանանին: Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թե դա երբ կլինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |