Տարածաշրջան12:17, 10 Հունիս 2022
Հունաստանն արձագանքել է Էրդողանի հոխորտանքներին

Հույն բարձրաստիճան պետական պաշտոնյաներն արձագանքել են նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանի հասցեին արված սպառնալից հայտարարություններին:
Հունական կողմը նշել է, որ Էրդողանի ելույթն ավելի է սրել առանց այդ էլ երկու երկրների հարաբերություններում առկա նկատելի լարվածությունը:
Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք սպառնալիքներին պատասխանում են հանդարտ վճռականությամբ։
Իսկ պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն ավելի կոշտ է արձագանքել Էրդողանի հոխորտանքներին՝ նշելով, որ իր երկիրը մինչև վերջ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել այն, կզղջան դրա համար:
Թուրքիայի նախագահի հռետորանաբությանն անդրադարձել է նաև Հունաստանի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը: Նա մասնավորապես ընդգծել է, որ բոլորի առջև ծառացած տնտեսական ճգնաժամի մարտահրավերի դեմ լավագույն պայքարի միջոցը ծայրահեղ ազգայնակությունը չէ:
Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի են սրվել Էրդողանի վերջին հայտարարություններից հետո: Սկզբում նա ասել էր, որ իր համար այլևս Միցոտակիս անունով մարդ գոյություն չունի, ապա սպառնացել էր հետևյալ խոսքերով. «Մենք Հունաստանին հրավիրում ենք զերծ մնալ այնպիսի քայլերից, որի համար հետո կափսոսան, ինչպես դա եղավ մեկ դար առաջ: Ուշքի՛ եկեք: Թուրքիան չի վարանի օգտվելու միջազգային համաձայնագրերով իրեն տրված իրավունքներից: Ես կատակ չեմ անում, ես լուրջ եմ խոսում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |