Քաղաքական12:28, 13 Հունիս 2022
Ըստ թուրքական թերթի՝ քրդերն ու ամերիկացիները Սիրիայի հյուսիսում սկսել են պարեկային ծառայություն

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցը։ Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիսային 5 շրջանում, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել, ամերիկացի զինվորները և քուրդ զինյալներ սկսել են պարեկապահակային ծառայություն իրականացնել:
Աղբյուրը նաև հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են ամերիկացի զինվորներ: Էրդողանի խոսափող համարվող վերոհիշյալ լրատվամիջոցն այս ամենը որակում է որպես ամերիկյան աջակցություն քրդական ուժերին:
Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման անդամները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում հնարավոր ռազմական գործողությունից առաջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |