Տարածաշրջան17:13, 14 Հունիս 2022
Թուրքիան 2026-ին արդեն սեփական ռեսուրսներով կբավարարի գազի իր ներքին պահանջարկի 25-30%-ը

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։
Դոնմեզը նշել է, որ իրենք նախատեսում են առավելագույն արդյունահանման հասնել մինչև 2026 թվականը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ 2023-ի առաջին քառորդում օրական արտադրված 10 միլիոն խորանարդ մետր բնական գազը կհամալրի ներքին սպառման պաշարները:
Էրդողանը 2020թ. օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Սև ծովում հայտնաբերվել է Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ բնական գազի պաշարը։
«Ֆաթիհ» հորատող նավը 2020 թվականի հուլիսի 20-ից աշխատում էր «Թունա-1» հետազոտական հորատանցքում՝ Զոնգուլդաք բնակավայրից մոտ 170 կիլոմետր հեռավորության վրա:
Ուսումնասիրությունների արդյունքում 2100 մետր խորության վրա հայտնաբերվել է 320 մլրդ խմ բնական գազի պաշար։
Էրդողանը նաև նշել է, որ նոր հանքավայրում հայտնաբերված բնական գազի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2023 թվականը, մինչդեռ թուրքական աղբյուրները «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել են, որ հայտնաբերված բնական գազի շահագործումը տարածաշրջանում կարող է սկսվել 7-ից 10 տարվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |