Տարածաշրջան15:13, 16 Հունիս 2022
ԱՄՆ-ն Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռազմական գործողություններ է իրականացրել

Թուրքական լրատվական կայքերը հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ-ն առաջին անգամ «Chinook» և «Black Hawk» ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազմական գործողություններ է իրկանացրել Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում:
Ըստ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ «Դաեշ» («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը գերևարվել է վերոհիշյալ գործողությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |