• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:33, 20 Հունիս 2022

Իրանի ԱԳՆ խոսնակ. «Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են»

Իրանի ԱԳՆ խոսնակ. «Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են»

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին և թուրք-իրանական հարաբերություններին։ 

Խաթիբզադեն նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «շատ բազմաշերտ և ռազմավարական են»։  

«Տարածաշրջանում մեր ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ ունենք ամենալավ հարաբերությունները»,-նկատել է Խաթիբզադեն և հավելել, որ կողմերը փորձում են նշյալ այցի իրականացման համար հարմար ժամկետներ գտնել։  Նրա կարծիքով՝ Աբդուլահիանը Թուրքիա կմեկնի առաջիկա ժամանակահատվածում։ 

Խոսնակը, անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայում հնարավոր ռազմագործողություններին, ասել է. «Լրատվամիջոցների կողմից հնչեցված մեղադրանքներին պատասխանելու հարկ չկա: Սիրիայի վերաբերյալ կան որոշ տարաձայնություններ, և մենք փորձել ենք այդ հարցը լուծել այնպիսի մեխանիզմներով, ինչպիսին Աստանայի գործընթացն է»:

Նրա խոսքով՝ Աստանայում վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը շեշտել է, որ պատերազմը ոչ մի կերպ լուծում չէ, և որ պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ 

Խաթիբզադեն նաև նշել է, որ այդ ամենն իրենք հստակ հայտնել են նաև Թուրքիայի իրենց գործընկերներին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}