Ռազմական16:00, 27 Հունիս 2022
Թուրքական մամուլը ուշադրություն է հրավիրել ռուս-սիրիական համատեղ զորավարժության վրա

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին:
Հաղորդվում է, որ ռուսական պարաշյուտային ստորաբաժանումների կազմակերպած վարժանքներին մասնակցում են Սիրիայի կառավարական բանակի հարյուրավոր զինծառայողներ:
Հրապարակումներում նշվում է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Թուրքիայի ներխուժմանը, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել է, թե չեն խորշելու հնարավորության սահմաններում Թուրքիային ռազմական պատասխան տալուց:
Հաղորդվում է նաև, որ սա ընթացիկ տարվա մեջ Սիրիայում ռուսական ստորաբաժանումների հետ կազմակերպված 2-րդ զորավարժությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |