Քաղաքական16:36, 28 Հունիս 2022
Ալեքսիս Ցիպրաս․ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններում Աթենք-Անկարա լարվածությունը ծառայելու է Էրդողանի օգտին

Հունաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ և «Ձախերի արմատական կոալիցիա» կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը EURACTIV-ին տված հարցազրույցում նշել է, որ մտահոգություններ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ։
Ցիպրասը շեշտել է, որ մտահոգված է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Թուրքիայի միջազգային դերի բարձրացմամբ և նաև Էգեյան ծովում ճգնաժամի պատճառով Աթենք-Անկարա հաղորդակցության ուղիների ընդհատմամբ։
Նա նշել է, որ իր վարչապետության 4․5 տարիների ընթացքում քանիցս հանդիպել է Էրդողանին և որոշ հանդիպումներ դժվարությամբ են անցել։ Մինչդեռ իրենք ամենադժվար պահերին անգամ հաղորդակցության ուղիները բաց պահելու համար շատ են աշխատել, ինչի շնորհիվ կարողացել են կանխել վատագույնը։
Հունաստանի նախկին վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիայում մոտ ապագայում ընտրություններ են անցկացվելու և Աթենք-Անկարա լարվածությունն այդ պայքարում լինելու է հօգուտ Էրդողանի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |