Քաղաքական11:26, 30 Հունիս 2022
Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։
Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Նախքան դռնփակ հանդիպումը, Էրդողանը ողջունելու արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցածը բացասաբար է ազդել դեպի համաշխարհային շուկա հացահատիկի ու վառելիքի արտահանման վրա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այժմ փորձում է ուղիներ փնտրել այս հարցը լուծելու համար:
«Հույս ունենք, որ հավասարակշիռ քաղաքականության միջոցով արդյունքի կհասնենք»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |