Քաղաքական17:28, 07 Հուլիս 2022
Շվեդիան սիրաշահու՞մ է Թուրքիային
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը քննադատել է, որ այդ երկրի «Ձախ» կուսակցության պատգամավորները լուսանկարվել են որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դրոշով։ Անդերսոնն այդ քայլը «ծայրաստիճան անպատշաճ» է որակել։
Նշենք, որ շվեդ պատգամավորները լուսանկարվելիս պարզել էին նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) և վերջինիս ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դրոշները։
Շվեդիայի վարչապետը նշել է, որ PKK-ն ոչ միայն Շվեդիայում, այլև ԵՄ-ում է «ահաբեկչական» համարվում։
Թեմային Twitter-ում անդրադարձել է նաև Շվեդիայի արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը։
Նախարարի հաղորդմամբ՝ PKK-ն 1984թ․ Շվեդիայի նախկին վարչապետ Օլոֆ Պալմի կառավարության ժամանակ է որպես «ահաբեկչական կազմակարպություն» ճանաչվել։
Յոհանսոնը ձախ գործիչների քայլն «անընդունելի» է որակել։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ հուշագիր էր ստորագրվել, ինչի արդյունքում պաշտոնական Անկարան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի: Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |