Քաղաքական12:17, 15 Հուլիս 2022
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի կազմած օրինագիծը, որով նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացի վրա: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ:
Նշվում է, որ Փափասն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում կործանիչների վաճառքի գործընթացում 2 նախապայման է ավելացվում:
Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:
Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը պետք է կցվի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագահ Ջո Բայդենը կարող է վետո դնել այս փաստաթղթի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |