Տնտեսական16:08, 27 Հուլիս 2022
1 շնչին բաժին հասնող մեքենաների թվով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է ամենավերջին տեղը
Երկրում տնտեսության բնականոն զարգացումը ցույց տալու նկատառումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե «յուրաքանչյուր տանն ավտոմեքենա կա»։ Մինչդեռ, ըստ վիճակագրության, 1 շնչին բաժին հասնող մեքենաների քանակով Թուրքիան եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է ամենավերջին տեղը։
Եվրոստատի տվյալների համաձայն՝ Եվրոպայում 1000 շնչին բաժին հասնող ավտոմեքենաների թիվը 560 է, իսկ Թուրքիայում՝ 157։ Այս ցուցանիշով Եվրոպայում Թուրքիան զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ հետ մնալով Ռումինիայից (379), Իսլանդիայից (731), Իտալիայից (670) և այլն։
Թուրքիան 1000 շնչին բաժին ընկնող մեքենաների (բացի երկանիվ փոխադրամիջոցները) հաշվով աշխարհում ևս 2-րդ լիգայում է տեղ զբաղեցնում։ Այն 254 մեքենա ցուցանիշով հետ է մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լիբանանը (295), Բահրեյնը (430), Բոսնիան և Հերցոգովինան (345) և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |