Տնտեսական15:29, 27 Հուլիս 2022
Թուրքական լիրայի փոխարժեքը 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասնում է 18-ի

Հուլիսի 27-ին կեսօրին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․90-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։
Վերջին շաբաթվա ընթացքում լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմում է 0․99%, իսկ ամսականը՝ ավելի քան 7%։ Այս տարվա սկզբից մինչ այժմ լիրան 26%-ով է արժեզրկվել, իսկ ապրիլի սկզբից՝ 17%։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |