Քաղաքական16:16, 28 Հուլիս 2022
Թուրքիայում իշխող ուժի պատգամավորը դատապարտել է ՄԱԿ-ի ԳԱ նախագահի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար, Բարթընից ընտրված պատգամավոր Յըլմազ Թունչն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի` Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
Twitter-ի իր էջում Յըլմազ Թունչը մասնավորապես գրել է․
«Անպատասխանատվություն և սկանդալ է այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նախագահ և Մալդիվների ԱԳ նախարար Աբդուլլա Շահիդը հայաստանյան [այցի] ծրագրում այցելել է այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահությունը պահանջում է գործել արդար, անկողմնակալ և օրենքին համապատասխան։
Քաղաքական մանիպուլյացիայի միջոցով պատմական փաստերի և միջազգային իրավունքի խեղաթյուրումն անընդունելի է։ ՄԱԿ-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինը ներկայացվածություն, պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում։
Ես դատապարտում եմ Աբդուլլա Շահիդին, որը չի գործում ՄԱԿ-ի փորձառությանը և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան»։
%20_%20Twitter%20-%20twitter_com.png)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |