• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:41, 28 Հուլիս 2022

Իսրայելի նախկին վարչապետ. «Իրանը վերածվում է միջուկային պետության. Թուրքիան էլ կարող է ընդօրինակել»

Իսրայելի նախկին վարչապետ. «Իրանը վերածվում է միջուկային պետության. Թուրքիան էլ կարող է ընդօրինակել»

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը պնդել է, որ շատ շուտով Իրանը վերածվելու է միջուկային պետության և համոզմունք հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։ Այս թեմայով Բարաքը հոդված է հրապարակել «Time» ամսագրում։

Բարաքը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։

Այս համատեքստում իսրայելցի գործիչը նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ կարող են Իրանի կարևորագույն օբեկտների դեմ օպերացիա անել և դրանք ոչնչացնել։ 

«Սակայն, երբ Իրանը դե ֆակտո միջուկային պետություն դառնա, այդ օպերացիան չի կարող ազդել Իրանի միջուկային հզորության վրա»,- գրել է նա։ 

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագիրը կարող է կասեցնել «պատերազմի սպառնալիք» պարունակող իրատեսական դիվանագիտական վերջնագիրը։ 

Էհուդ Բարաքը պնդում է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային լիարժեք կարողություն, Թեհրանի վարչակազմը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի «հակամարտություն և անկայունություն» առաջացնի ողջ տարածաշրջանում։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}