Քաղաքական15:30, 29 Հուլիս 2022
Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն անդրադարձել է Անկարա-Աթենք լարվածությանը

Հուլիսի 29-ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այցելելու է Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ նա Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիա է ժամանելու Աթենքից։ Նա երեկ Հունաստանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Միցոտակիսի և արտգործնախարար Դենդիասի հետ։
Հունաստան և Թուրքիա իր եռօրյա այցից առաջ Բերբոքն անդրադարձել է երկու երկրների միջև լարվածությանը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Աթենքի և Անկարայի միջև խնդիրները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև ռազմական սպառնալիքները թույլատրելի չեն։
Գերմանիայի արտգործնախարարը գնահատել է Անկարայի միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Իսկ իր՝ Թուրքիա այցի վերաբերյալ նշել է, որ քննարկելու են այն հարցերը, որոնց հետ կապված ունեն հիմնարար տարաձայնություններ։ Նա որպես այդպիսիք շեշտել է Թուրքիայի հնարավոր ռազմագործողությունը Սիրիայում, մարդու իրավունքները և այլն։
Նշելով, որ Գերմանիան պետք է զարգացնի համագործակցության ոլորտները Թուրքիայի հետ՝ Բերբոքն ընդգծել է․ «Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել, և մեզ մոտ երկիր է։ Երկու երկրների ժողովուրդներն էլ մեկ համատեղ սիրտ ունեն։ Այդ իսկ պատճառով էլ ինձ համար կարևոր է, որ քաղաքականապես նույնպես էլ ավելի շատ չհեռանանք միմյանցից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |