Քաղաքական14:59, 29 Հուլիս 2022
Հունաստանի վարչապետը խորհուրդ է տվել Թուրքիային մոռանալ նեօսմանյան երևակայությունները

Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին:
«Ես հավատում եմ, որ նախագահ Էրդողանը ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա, նեոօսմանյան երևակայությունները վերակենդանացնելու փոխարեն»,-ասել է նա:
Էգեյան ծովի կղզիների հետ կապված Հունաստան-Թուրքիա լարվածությության համատեքստում ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:
«Նրա (Միցոտակիսի – խմբ.) հետ հանդիպմանը մենք որոշեցինք, որ չենք խառնելու երրորդ երկրներին մեր հարաբերություններին, չնայած դրան, նա ԱՄՆ այցի ժամանակ ասաց այն ամենը, ինչ կարելի էր ասել Թուրքիայի դեմ՝ կոչ անելով Թուրքիային F-16 չտալ: Այս տարի մենք նախատեսում էինք ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել, բայց ինձ համար Միցոտակիսի նման քաղաքական գործիչ չկա, ես նրա հետ չեմ հանդիպի», – ասել էր Էրդողանը:
Աղբյուր` Haberler,com
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |