Քաղաքական15:31, 01 Օգոստոս 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի արտգործնախարարների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։
Թուրք նախարարը, ըստ երկրի գլխավոր արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկությունների, Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության պատճառով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր սերբ գործընկեր Սելակովիչի և Կոսովոյի գործընկեր Շվարցի հետ։
Հեռախոսազրույցների ընթացքում Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան միշտ կարևորում է Բալկաններում խաղաղությունն ու կայունությունը ու շեշտել, որ տարածաշրջանում նոր լարվածությունը ոչ մեկին ձեռնտու չէ։
Նա նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է լարվածությունը նվազեցնելու համար քայլեր ձեռնարկել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |