• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:04, 02 Օգոստոս 2022

Չավուշօղլուն Ուզբեկստանում խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներից

Չավուշօղլուն Ուզբեկստանում խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներից

Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին:

Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել.  «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ տալիս է նար հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ Եվրասիան և պատմական Մետաքսի ճանապարհը կրկին առևտրային կենտրոնական երթուղու են վերածվում»:

Նշելով, որ աշխարհի ամենամեծ առևտրի ծավալը Ասիայի ու Եվրոպայի միջև է՝ Չավուշօղլուն կարևորել է առևտրային հոսքերի կառավարումը, մանավանդ որ աշխարհաքաղաքական խնդիրները Չինաստանը Եվրոպային միացնող Հյուսիսային միջանցքին այլընտրանք հանդիսացող Միջին միջանցքի համար նոր հնարավորություններ են ստեղծել։

Հին աշխարհի ամենակարևոր ուղու՝ Մետաքսի ճանապարհի վերակտիվացումը, թուրք նախարարի կարծիքով, ավելի կմիավորի թյուրքական աշխարհը: 

Իսկ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ձևավորվել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում, որ բոլորն այս հնարավորությունը գնահատեն: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրին ուղղված բանակցություններին: Մենք էլ հարաբերությունների կարգավորման համար ենք քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»:

Շեշտել է, որ Թուրքիան կապահովի անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման և զարգացման համար։ Ըստ նրա՝ նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և Եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը:

«Այս ծրագրերի իրականացումը տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի պես բազմաթիվ բնագավառներում շռնդալից ազդեցություն է ունենալու»:

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}