Ռազմական12:05, 03 Օգոստոս 2022
Հացահատիկով բեռնված ուկրաինական 1-ին բեռնանավը հասել է Թուրքիա

Օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում Օդեսայի նավահանգստից դուրս եկած 1-ին նավը օգոստոսի 2-ի երեկոյան խարիսխ է գցել Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այստեղ նավը կստուգվի Թուրքիայի, Ռուսաստանի Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Ստուգումից հետո 27.000 տոննա եգիպտացորենով բեռնված «Razoni» բեռնանավը կշարունակի ճանապարհը դեպի Լիբանանի ափեր:
Նշվում է, «2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխում» փաստաթղթի շրջանակներում փոխադրում իրականացնող այս առաջին նավից հետո ուկրաինական նավահանգիստներից դուրս եկած մյուս բեռնանավերը նույնպես ստուգում են անցնելու Բոսֆորի մուտի մոտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |