Քաղաքական14:54, 08 Օգոստոս 2022
Թուրքիայում նոր քաղաքական կուսակցություն է կազմավորվում՝ «Ազգային ձախ»
Լրագրող Հուսեյն Ալփայի գլխավորությամբ նոր կուսակցություն է ստեղծվելու Թուրքիայում։ Այն կոչվելու է «Ազգայնական ձախ» կուսակցություն (Milliyetçi Sol Parti), կարճ՝ «Ազգային ձախ» (Milli Sol)։
Կուսակցության կազմավորման համար դիմումն արդեն ներկայացվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարություն։
Հուսեյն Ալփայը հայտարարել է, որ այս պահին ի վիճակի են կուսակցության պաստառները կախել երկրի 30 նահանգերում, շեշտել է, որ նպատակ ունեն մասնակցել 2023 թվականին անցկացվելիք ընտրություններին։
Նշենք, որ Հուսեյն Ալփայը եղել է Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի կնոջ՝ Ռահշան Էջևիթի հիմնադրած Ժողովրդավարական ձախ ժողովրդական կուսակցության (ԺՁԺԿ-Demokratik Sol Halk Partisi) վերջին նախագահը։

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |