Քաղաքական12:33, 11 Օգոստոս 2022
Թուրքիայի և Սլովենիայի միջև կնքվել է տեխնոլոգիական համագործակցության պայմանագիր

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը Թուրքիայում է։ Նա հանդիպում է ունեցել Թուրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում թուրքական ու սլովենական պատվիրակությունների միջև։
Նախագահների ներկայությամբ ստորագրվել է Թուրքիայի ու Սլովենիայի գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին համաձայնագիր։ Ստորագրման արարողությունից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է.
«Հավատում եմ, որ Սլովենիայի հետ մեր համերաշխությունն էլ ավելի կամրապնդվի բարեկամության և ռազմավարական գործընկերության հիման վրա։ Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում կան բազմաթիվ անելիքներ, որ միասին կյանքի կկոչենք»։
Էրդողանը նաև նշել է, որ 2021-ին Թուրքիայի և Սլովենիայի ապրանքաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 2.3 մլրդ դոլար։ Եվ հիմա նպատակա կա ավելացնել այդ ցուցանիշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |