• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:55, 12 Օգոստոս 2022

Սոցհարցում․ Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին

Սոցհարցում․ Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին

Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։

Արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված  ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) վստահության ցուցանիշով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը  (ԱԶԿ-AKP)։

Այսպես, հետազոտության մասնակիցներին տրվել է այն հարցը, թե որ կուսակցությանը ձայն կտան, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Նրանց պատասխաններից ձևավորվել է հետևյալ պատկերը․

1.«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլու) - 29,9%,

2.«Արդարություն և զարգացում» կուսակցություն  (առաջնորդ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան) -28,5%,

3.«Լավ» կուսակցություն (առաջնորդ՝ Մերալ Աքշեներ) - 13,3%,

4.«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (համանախագահներ՝ Միդհատ Սանջար, Փերվին Բուլդան) - 10,5%,

5.«Ազգայնական շարժում» կուսակցություն (առաջնորդ՝ Դևլեթ Բահչելի) -7․1%,

6.«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն 
(առաջնորդ՝ Ալի Բաբաջան)-5,1%։

Օզքիրազը ներկայացրել է նաև նախագահական ընտրությունների հետ կապված հարցման արդյունքները։ Ըստ այդմ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ առաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ Քըլըչդարօղլուն կստանա 56․5% ձայն, իսկ Էրդողանը՝ 35.8%։

Աղբյուր`    Artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}