Քաղաքական13:43, 19 Օգոստոս 2022
Ադրբեջանը կարող է ճանաչել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը թուրքական «Ulusal Kanal»-ին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
Թաթարը նշել է, որ այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ էր:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը որոշ ժամանակ անց կարող է լինել»,- ավելացնելով, որ իրենց «հանրապետության» իրողությունը արդեն ամբողջ աշխարհում սկսում են տեսնել:
Թաթարը նշել է, որ առաջիկայում ինքը կարող է այցելել Ադրբեջան և այդ մասին խոսել է Ալիևի հետ:
Թաթարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հետայսու իրենք չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն հիմնելու ճանապարհով լուծելու տարբերակը: Նա նշել է, որ իրենք պնդում են 2 առանձին պետության ճանապարհով հարցը լուծելու տարբերակը՝ մանավանդ, որ այդ տեսակետին է հակված նաև «երաշխավոր» պետություն հանդիսացող Թուրքիան: Թաթարի խոսքով դաշնության տարբերակը հակասում է Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած քաղաքականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |