• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:06, 24 Օգոստոս 2022

Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումը

Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումը

Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար  Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: 

Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը  թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած այցը: 

Ըստ  Քարաիսմայիլօղլուի՝ քննարկվել են հաղորդակցության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր: 
 

Ընդգծելով, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը «բարեկամ և եղբայրական երկրներ են»՝ նա նշել է, որ  շարունակվում են բանակցությունները երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման համար»։

«Այս բանակցությունների արդյունքում մեր երկրները կշահեն, և որքան ուժեղ լինեն այդ տրանսպորտային միջանցքները, այնքան կզարգանա մեր միջև համագործակցությունը  ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական մակարդակներում»,-ասել է նախարարը։

Նա գնահատելով հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, կարևորել է «Միջին միջանցքը» և հիշեցրել   Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK) և Մարմարայի նախագծի իրականացման մասին: 

«Այժմ սկսել են գործել Չինաստանից Լոնդոն  առանց դադարի գնացքները։ Այսուհետ մենք քննարկում ենք, թե ինչ կարելի է անել այս ներուժն էլ ավելի մեծացնելու համար»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, այլև ուղևորափոխադրման հարցը: 

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ապագայում ևս կիրականացվեն նմանատիպ բանակցություններ, որպեսզի երեք երկրները կարողանան ավելի շատ եկամուտներ ստանալ տրանսպորտի ոլորտում։

Աղբյուր`    Anadolu.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}