Տարածաշրջան16:44, 31 Օգոստոս 2022
Թուրքիան տեղեկատվություն կտրամադրի ՆԱՏՕ-ին Հունաստանի կողմից իր ինքնաթիռները «թիրախավորելու» վերաբերյալ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:
Նշվում է, որ տեղեկատվությունը կտրամադրվի այն դեպքում, եթե Հունաստանը շարունակի հերքել թուրքական կողմի հայտարարություննները: Թուրքիայի ՊՆ-ն պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ-ներին:
Ավելի վաղ հունական կողմը հերքել է թուրքական ինքնաթիռները նշանառության տակ վերցնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները՝ համարելով դրանք անհիմն: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն է տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |