• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:53, 19 Սեպտեմբեր 2022

Թուրքիան դիմել է Ռուսաստանի օգնությանը

Թուրքիան դիմել է Ռուսաստանի օգնությանը

Թուրք վերլուծաբան Բարըշ Սոյդանը դիտարկման է առել ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը։ Ըստ նրա՝ կա պայմանավորվածություն և հստակ պլան, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի օգնությամբ չթողնեն թուրքական լիրան շատ արժեզրկվի մինչև 2023-ի համապետական ընտրությունների անցկացումը։

Թուրքիան տարեկան ներկրում է ավելի քան 50 մլրդ դոլարի բնական գազ, որից 40-50 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ստացվում է, որ ամեն տարի Թուրքիան Ռուսաստանին վճարում է շուրջ 25 մլրդ դոլար։ Վճարումն արվում է նավթի և գազի տեղափոխման թուրքական «BOTAŞ» ընկերության միջոցով, որն էլ Կենտրոնական բանկից արտարժույթ է գնում։ «BOTAŞ»-ի այդ գնումները լրջորեն քայքայում են Թուրքիայի Կենտրոնական բանկի դոլարային պահուստները։

Եվ դեռ սպասվում է, որ բնական գազի և նավթի գների վերջին աճման հետևանքով Թուրքիան այս տարի էներգակիրների ներմուծման համար ստիպված կլինի ծախսել ավելի քան 100 մլրդ դոլար։

Ահա այս ամենը մեծացնելու է դոլարի նկատմամբ պահանջարկն ու արտարժույթի ճգնաժամի նոր ռիսկեր է ստեղծելու Թուրքիայում։ Եվ այս հարցում օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանը։ Պատահական չէր, որ անցյալ շաբաթ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո վերջինս հայտարարեց, որ այսւոհետև Ռուսաստանից գնվող բնական գազի 25 տոկոսը Թուրքիան կվճարի ռուբլիով։ Բացի այդ Անկարան Մոսկվայից խնդրել է գնվող բնական գազի համար 25 տոկոս զեղչ և 6-ամսյա մարման ժամկետի հնարավորություն տալ, ինչի շնորհիվ Թուրքիան ընթացիկ ձմեռը կանցնացնի նվազագույն վճարումներով և վերահսկողության տակ կպահի դուլարի կուրսը։ Գոնե մինչև նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

«Ծրագիրը շատ պարզ է. Ռուսաստանի աջակցությամբ մինչև ընտրությունների օրը զերծ մնալ արժութային հարձակումներից: Բայց այ թե դրա դիմաց ի՞նչ կուզի Ռուսաստանը Թուրքիայից, ըստ իս՝ դա է ամենակարևոր հարցը»,- հարցադրում է անում թուրք վերլուծաբանը։

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}