Քաղաքական17:10, 22 Սեպտեմբեր 2022
Թուրքիան դատապարտում է ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաիանյի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը:
«Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական գործընթացի վերակենդանացման ջանքերը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանը ծրագրում է սեպտեմբերի 23-ից 27-ը անցկացնել հանրաքվեներ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում: Այս որոշումն արդեն դատապարտել են ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |