Քաղաքական13:00, 04 Հոկտեմբեր 2022
Sabah. Ի՞նչ ուղերձներ է Էրդողանը հղելու Փաշինյանին Պրահայում

Պրահայում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը, որը «Էրդողանի խոսափողը» լինելու համբավն ունի։
Ըստ աղբյուրի՝ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի՝ կապված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները տեղի ունենան ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում և Հայաստանում:
Ակնկալվում է, որ Էրդողանը նաև կխոսի Հայաստանի ու Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հարցերի շուրջ:
Ըստ «Sabah»-ի՝ սպասվում է, որ Էրդողանի օրակարգում կլինի նաև «Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ կյանքի կոչելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |