Տարածաշրջան15:47, 04 Հոկտեմբեր 2022
Թուրքիան դատապարտում է Կիպրոսի ընդգրկումը ռազմական գործընկերության պետական ծրագրում ԱՄՆ-ի կողմից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն), որը Կիպրոսի Հանրապետությանը ներառել է Ազգային գվարդիայի բյուրոյի նահանգային պետական գործընկերության ծրագրում։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ նշելով, որ 2 շաբաթ առաջ Հարավային Կիպրոսի նկատմամբ զենքի արգելանքը (էմբարգոն) հանած ԱՄՆ-ի այս նոր քայլը Թուրքիայի համար ոչ մի ընդունելի բացատրություն չունի։
«Նման քայլով ԱՄՆ-ն խախտում է կղզում (Կիպրոս-խմբ․) երկու կողմերի միջև հավասարակշռությունն ու անկողմնակալությունը։ Կորցնում է Կիպրոսի հարցի արդարացի, հաստատուն, երկարաժամկետ լուծմանը հասնելու գործընթացում կառուցողական դեր ունենալու իր հնարավորությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ թուրքական կողմը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |