Ռազմական14:35, 05 Հոկտեմբեր 2022
Ամերիկացի սենատորն առաջարկել է Թուրքիայի առաջ նախապայման դնել՝ F-16-երը վաճառելուց առաջ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ։
Եթե նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։
Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար խախտելով վերջինիս օդային տարածքը:
Նա պահանջել է նաև, որ Թուրքիան դադարեցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հավատարմություն դրսևորի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նկատմամբ:
Ըստ Մենենդեսի՝ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ընդլայնումը ռազմական ոլորտում սխալ կլինի Թուրքիայի համար և կվտանգի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, որը լուրջ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |