• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:50, 20 Հոկտեմբեր 2022

Թուրքիան ծրագրում է կառուցել 2-րդ ատոմակայանը

Թուրքիան ծրագրում է կառուցել 2-րդ ատոմակայանը

Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ։

«Տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և Թուրքիայի էներգետիկ շուկայի ձևավորման հարցերում մոտեցումներ մշակելու համար մենք բանակցում ենք թուրք գործընկերների հետ»,- նշել է Լիխաչովը՝ շեշտելով, որ Սինոպը գրավիչ վայր է 4 էներգաբլոկով մեծ ատոմակայան կառուցելու համար։

Պետք է նշել, որ Թուրքիան Սինոպում ատոմակայան կառուցելու համար տարիներ առաջ պայմանագիր էր եկել Ճապոնիայի հետ, բայց Ճապոնիան ծախսերի աճի պատճառով 2019-ին դադարեցրել է շինարարությունը և հայտարարել, որ իր օրակարգում այլևս չկա այդ ատոմակայանի շինարարությունը շարունակելու հարցը։

Բայցևայնպես Սինոպի ատոմակայանը եթե կառուցվի, ապա այն կլինի Թուրքիայի 2-րդ ատոմակայանը։ Առաջինը կառուցվում է  Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ըստ նախագծի՝ պիտի ունենա 4 էներգաբլոկ և ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10 տոկոսը։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 22 մլրդ դոլար։ Այն կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմը»։

Անկարան և Մոսկվան ատոմակայանի կառուցման պայմանագիրը կնքել էին դեռևս 2010-ին։ Նախատեսվում է ատոմակայանը շահագործման հանձնել 2023-ին, երբ Թուրքիան նշելիս կլինի հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}