Ռազմական12:57, 26 Հոկտեմբեր 2022
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին:
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան, ինչպես մինչ օրս, այնպես էլ հետայսու շարունակելու է իր ադրբեջանցի եղբայրների հետ լինել մեկ բռունցք:
«Մեր երկու երկրների միջև բարեկամությունը և եղբայրությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ «մեկ ազգ, երկու պետություն» ընկալմամբ: Հայաստանը պիտի վերջ տա իր սադրանքներին և կենտրոնանա Ադրբեջանի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում խաղաղության բանակցությունների ու համագործակցության վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |