• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:53, 27 Հոկտեմբեր 2022

Ռուս թուրքագետ. «Էրդողանը Ռուսաստանի համար դարձել է հասկանալի գործընկեր»

Ռուս թուրքագետ. «Էրդողանը Ռուսաստանի համար դարձել է հասկանալի գործընկեր»

2023 թվականը շատ կարևոր փուլանիշ է լինելու Թուրքիայի համար։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական ​​տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային արևելքի ամբիոնի վարիչ, ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի դասախոս, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ խոսելով 2023-ին Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրություններում իշխող ուժի և ընդդիմության շանսերի մասին։

«2023-ին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ 2023-ին Թուրքիայում նաև նշանակված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Նախ և առաջ դա շատ կարևոր փուլանիշ է Թուրքիայի համար, քանի որ այժմ բնակչության շրջանում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչ է կատարվում երկրում։ Դա նախ և առաջ վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։ Թուրքիայում սեպտեմբերին գնաճը կազմել է 83.45% և Թուրքիայի բնակչությունը որոշ հարցեր ունի կառավարող էլիտային տնտեսության ոլորտի հետ կապված։ Մյուս կողմից բնակչության շրջանում կոնսոլիդացիա կա Անկարայի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ»։

Թուրքիայում իշխանության և ընդդիմության գործունեությունը Ռուսաստանի տեսանկյունից մեկնաբանելով՝ Ավատկովը շեշտում է, որ Ռուսաստանի համար Էրդողանը դարձել է հասկանալի գործընկեր։

«Էրդողանի դեպքում մենք չենք կարող օգտագործել «կայուն» բառը, քանի որ լինում են տարբեր շրջաններ»,-մանրամասնում է ռուս թուրքագետը և հավելում․ «Բայց, քիչ թե շատ, մենք սովորել ենք նրա հետ շփման մեջ ընդհանուր եզրեր գտնել, խնդիրներ լուծել։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր է կայունության հասկացությունը։ Երբ կայունություն կա, մենք գիտենք, թե ինչ սպասել այս կամ այն իրավիճակում։»

Շեշտելով, որ Թուրքիայում ընդդիմության վիճակը փոքր-ինչ ավելի բարդ է՝ Ավատկովը մասնավորեցնում է.

«Մենք տեսնում ենք թուրքական ընդդիմության այցերը Միացյալ Նահանգներ։ Մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ նրանց հաղորդակցությունը, և դա չի կարող չառաջացնել հարցեր, հատկապես երբ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահը (Քեմալ Քըլըչդարօղլու-խմբ․) հայտարարում է, որ Թուրքիան պետք է աջակցեր Ուկրաինային տվյալ ճգնաժամում։ Սա ևս որոշակի ցուցիչ է մեզ համար, էլ չեմ խոսում ընդդիմադիր մյուս ուժերի մասին։ Մասնավորապես, նրանց մեջ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, թե ցավալի է, որ 1990-ականներին չի հաջողվել կազմալուծել Ռուսաստանը։ Մեզ համար դա ևս համապատասխան ցուցիչ է»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}