Քաղաքական13:51, 28 Հոկտեմբեր 2022
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին

Նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները։
Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։
Նշվում է նաև, որ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |