Ռազմական12:49, 01 Նոյեմբեր 2022
Աշխարհի ամենաուժեղ բանակները 2022-ին

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։
Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ բանակը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։
Առաջատար տասնյակում կա ՆԱՏՕ-ի անդամ 3 երկիր՝ Միացյալ Նահանգները (1-ին տեղ), Ֆրանսիան (7-րդ տեղ) և Մեծ Բրիտանիան (8-րդ տեղ)։
Թուրքական բանակը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 2019-ին Թուրքիայի զինուժը 9-րդ տեղում էր։ Ներկա փուլում իր տեղը զիջել է Պակիստանին և 4 հորիզոնականով հետընթաց ունեցել։
Թուրքիային հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ վարկանիշային այս սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։
Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Ճապոնիա
6. Հարավային Կորեա
7. Ֆրանսիա
8. Մեծ Բրիտանիա
9. Պակիստան
10. Բրազիլիա
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |