Քաղաքական15:18, 07 Նոյեմբեր 2022
Հույն նահանգապետին 6 ժամ սպասեցրել են Իզմիրի անցակետում

Իզմիր քաղաքի սահմանային անցակետի մաքսային ծառայության աշխատակիցները 6 ժամ սպասեցրել են Թուրքիա մուտք գործել ցանկացող Հունաստանի Միջին Մակեդոնիա շրջանի նահանգապետ Ապոստոլիս Ձիձիկոստասին:
Ջրային ճանապարհով Թուրքիա եկած հույն պաշտոնյան պետք Իզմիրում մասնակցեր նոյեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպամիջերկրածովյան տարածաշրջանային և տեղական խորհրդի լիագումար նիստին:
Նշվում է, որ 6 ժամ սպասեցնելուց հետո նրան հայտնել են, որ կարող է մուտք գործել Թուրքիա, սակայն Ձիձիկոստասը միջադեպից հետո հրաժարվել է մուտք գործել երկիր ու հետ է վերադարձել:
Ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական ծառայության՝ դեպքի պատճառը Ձիձիկոստասի և Թուրքիա մուտքի սահմանափակում ունեցող մեկ այլ ուղևորի անվան նմանությունն է եղել, ինչի պատճառով էլ տեխնիկական խնդիր է առաջացել անձնագրային ստուգման ժամանակ:
Նշվում է, որ միջադեպի պատճառով հունական իշխանությունների կողմից քննադատական հայտարարություններ են հնչել Թուրքիայի իշխանությունների հասցեին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |