Տնտեսական16:46, 09 Նոյեմբեր 2022
ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը որոշել է մինչև 2023-ի նոյեմբերի 12-ը երկարացնել Թուրքիայի նկատմամբ 2 տարի առաջ սահմանած մասնակի պատժամիջոցները:
Դրանք ԵՄ-ը սահմանել էր 2020-ի նոյեմբերին՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից առանց թույլտվության նավթի որոնման աշխատանքներ հորատիչ նավերով իրականացնելու համար: Որոշումը հրապարակվել է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում, ինչպես նաև Twitter-ի պաշտոնական էջում:
Պատժամիջոցները տարածվում են Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների որոնման աշխատանքներին մասնակցած կամ դրանց համար պատասխանատու անձանց ու կազմակերպությունների վրա: Պատժամիջոցները նախատեսում են հիշյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, ինչպես նաև այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |