• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:11, 10 Նոյեմբեր 2022

Էրդողանը Հայաստան-Թուրքիա կարգավորումը պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան գործընթացով

Էրդողանը Հայաստան-Թուրքիա կարգավորումը պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան գործընթացով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստան մեկնելուց առաջ՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է հայ-թուրքական  կարգավորման գործընթացից: 

Էրդողանը, տեղեկություն հաղորդելով կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ վերջին անգամ թուրքական կողմը Հայաստանի հետ բանակցել է Պրահայում: Ըստ Էրդողանի՝ իրենք  հայկական կողմին  պարզորոշ ասել են, որ եթե Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները դրական ուղղությամբ տանեք, ապա Թուրքիայի հետ հարաբերություններն էլ դրական ուղղությամբ առաջ կգնան:

«Ինչպես պատվիրակությունների, այնպես էլ նեղ կազմով հանդիպումների ժամանակ, հայկական կողմին սա շատ հստակ ասել ենք: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պահին հասել ենք այդ փուլին: Ոչ, չենք հասել, քանի որ  սփյուռքը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում շարունակաբար աշխատում  է  կարգավորման  գործընթացի դեմ: Իհարկե, այս աշխատանքները բացասաբար են ազդում գործընթացի վրա: Այդ սփյուռքի բացասական աշխատանքները դրական ուղու վրա դնողը ո՞վ է: Անկասկած Հայաստանի ղեկավարությունն է: Եթե դա նրանց հաջողվի, ապա մեր տեսանկյունն էլ կփոխվի դեպի դրական ուղղություն»:

Էրդողանը նաև նշել է, որ այս հարցում Թուրքիան ցանկանում է ոչ թե թշնամի ձեռք բերել, այլ՝ բարեկամ ունենալ։

«Ցանկությունս է, որ Հայաստանի իշխանությունները հաջողեն այս հարցում։ Հատկապես Լաչինի ու Զանգեզուրի մասով Ադրբեջանի հետ նրանց կատարելիք քայլերը դրականորեն կազդեն մեր անելիք քայլերի վրա»,- եզրափակել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}