• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:49, 14 Նոյեմբեր 2022

Էրդողան. «Ստամբուլի պայթյունից ահաբեկչության հոտ է գալիս» (Տեսանյութ)

Էրդողան. «Ստամբուլի պայթյունից ահաբեկչության հոտ է գալիս» (Տեսանյութ)

Նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի Թաքսիմի կենտրոնական հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում տեղի է ունեցել պայթյուն։  Ներկայիս տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Վոդաֆոն մարզադաշտում այդ օրը երեկոյան նախատեսված  «Beşiktaş-Fraport TAV Antalyaspor» ֆուտբոլային հանդիպումը պայթյունի պատճառով հետաձգվել է։

Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և ադարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Ստորև ներկայացնում ենք պայթյունին հաջորդած զարգացումներն ու պետպաշտոնյաների հայտարարությունները.

Ահաբեկչության վարկած

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ինդոնեզիա մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պայթյունի այդ դեպքից «ահաբեկչության հոտ է գալիս»։ Նշել է, որ, ըստ նախնական տվյալների, այդ գործում մի կին է ներգրավված եղել։ Իսկ փոխնախագահ Օքթայը հայտնել է, որ իրենց գնահատմամբ՝ մի կնոջ կողմից ռումբի գործադրման հետևանքով տեղի է ունեցել տեռակտ։

Հետաքննություն է սկսվել 

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Ստամբուլի դատարանը պայթյունի հետ կապված հեռարձակման արգելք է սահմանել տեսալսողական բոլոր լրատվամիջոցների և սոցիալական հրապարակումների համար։ Զուգահեռաբար Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի հետ կապված սոցիալական ցանցերի հաշիվներից արվող բացասական լուրերի և հրապարակումների առնչությամբ։

Կան ձերբակալվածներ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն վաղ առավոտյան հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանության կողմից ձերբակալվել է ռումբը տեղադրած անձը, իսկ նախքան այդ էլ ձերբակալվել է մոտ 21 անձ ևս։ Նախարարնը նշել է, որ ըստ իրենց ձեռք բերած փաստերի՝ պայթյունն իրականացրել են «PKK/PYD ահաբեկչական կազմակերպության անդամները», գործողության հրամանը եկել է Քոբանիից, իսկ գործողությունն իրականացնողն անցել է Աֆրինով։ 
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}